«Մտածիր թագուհու պես. թագուհիները երբեք չեն վախենում ձախողումից». Օփրա Ունինֆրին նշում է 65-ամյակը

15:33   29 հունվարի, 2019

Ամերիկայի ու աշխարհի ամենահայտնի հաղորդավարուհիներից եւ հեռուստադեմքերից մեկը՝ Օփրա Ուինֆրին, այսօր՝ հունվարի 29-ին, նշում է ծննդյան 65-ամյակը: Հաղորդավարուհին հատկապես ճանաչված է իր The Oprah Winfrey Show-ի շնորհիվ: Այս հեռուստաշոուն հեռարձակվում էր 1986-ից 2011 թ-երի ընթացքում: Հաղորդնան շրջանակում Օփրան ոչ միայն հասցրել է հյուրընկալել ամենաազդեցիկ հայտնիներին, այլեւ ստանալ մի շարք կոչումներ՝  դառնալով «Բոլոր մեդիաների թագուհի» եւ ճանաչվելով 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկուհին:

Այսօր NEWS.am STYLE-ում առաջարկում ենք ծանոթանալ հայտնի մեդիադեմքի ամենաազդեցիկ խորհուրդներից մի քանիսին:

«Կյանքում ամենամեծ արկածը քո երազանքների կյանքով ապրելն է»:

«Մտածիր թագուհու պես: Թագուհիները երբեք չեն վախենում ձախողումներից, քանի որ ցանկացած ձախողում քայլ է դեպի մի մեծ բան»:

«Կիրքն էներգիա է: Մի վախեցիր զգալ այն ուժը, որ ստեղծվում է քո մեջ քեզ հուզող ինչ-որ բանի տեսքից»:

«Որքան շատ ես գովում կյանքն ու տոնում այն, այնքան կյանքումդ տոնելու շատ առիթներ են ստեղծվում»:

«Միշտ շնորհակալ եղիր այն ամենի համար, ինչ ունես, եւ դու կստանաս ավելին: Եթե կենտրոնանաս այն բաների վրա, որոնք չունես, դրանք այդպես էլ չես ունենա»:

«Այնտեղ, որտեղ չկա պայքար, չկա նաեւ ուժ»:

«Իմ ոտքերը միշտ ամուր կառչած են գետնին, ես միայն կոշիկներս եմ փոխում»:

«Եթե այս պահին անես լավագույնը, հաջորդ վայրկյանին կհայտնվես լավագույն տեղում»:

«Եթե ուզում ես քեզ լավ զգալ, դուրս արի ու մի լավ գործ արա»:

«Վերքերդ վերածիր իմաստության»:

Լուսանկարները՝ Օփրա Ուինֆրիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE