Արմինկան տարիներ առաջ արված հմայիչ լուսանկար է հրապարակել

19:51   29 հունվարի, 2019

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել։

Կադրն արվել է 2008թ.-ին։ Արմինկան խորը լանջաբացվածքով զգեստ է կրում եւ մեղմ դիմահարդարմամբ է։ «Հենց այնպես… Վիգեն Մնոյանի աչքերով… 2008թ.»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան դասական ոճով էր ներկայացել։ «Երբ աշխատանքային օրվա ավարտին վերադառնում ես տուն, ու երեխադ դիմավորում է քեզ՝ ասելով՝ մա՛մ, ինչ սիրուն ես։ Մնում է գրկել նրան ու ասել՝ դե կնկարե՞ս ինձ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE