Մահացել է հայտնի երաժիշտ Ջեյմս Ինգրեմը

08:31   30 հունվարի, 2019

ԱՄՆ-ում 66 տարեկան հասակում մահացել է հայտնի R&B կատարող, կոմպոզիտոր, Graamy մրցանակների բազմակի դափնեկիր, հայտնի երաժիշտ Ջեյմս Ինգրեմը, հայտնում է TMZ-ն՝ նշելով, որ երաժիշտը տառապում էր գլխուղեղի քաղցկեղով։

Ինգրեմի մտերիմ ընկերուհին Twitter-ում գրել է. «Կորցրի լավագույն ընկերոջս, ամենաստեղծագործ զուգընկերոջս։ Նրա երաժշտական հանճարը միշտ մեզ հետ կլինի»…

Ինգրեմն, իսկապես, հանճարեղ է։ Նրա հայտնի «One Hundred Ways»  հիթի հնչյունների ներքո սիրահարվել եւ տառապել է երաժշտասերների ոչ մեկ սերունդ, կամ «Baby come to me»-ին Փեթի Օսթինի հետ համատեղ կատարմամբ։ Ջեյմսը պատկանում է երաժիշտների համաստեղծությանը, ում աստղային Օլիմպոս է հասցրել կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը։



© NEWS.am STYLE