Գրեթե Պուգաչովայի նման. Նաոմի Քեմփբելը սիրավեպ է սկսել երիտասարդ երգչի հետ

14:07   30 հունվարի, 2019

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը սիրահարվել է։ 48-ամյա մոդելը սիրավեպ է սկսել 25-ամյա բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Լիամ Փեյնի հետ, ով հայտնի One Direction խմբի մասնակից է։ Նաոսմին ընտրյալից մեծ է գրեթե երկու անգամ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պապարացիները սիրահար զույգին լուսանկարել են լոնդոնյան ակումբներից մեկում։ Նաոմին եւ Լիամը միասին մասնակցել են երգիչ Դավիդոյի համերգին։ Ակումբում զույգը փորձել է ձեւացնել, թե սիրային հարաբերություններ չունի։ Սակայն ուշադրության նշանները, որոնք Փեյնը ցուցադրել է Նաոմիի հանդեպ, դժվար է չնկատել։

Զույգը հանրության շրջանում համեստ պահվածք է դրսեւորում, սակայն սոցիալական ցանցերում սիրախաղը բացահայտ է։ Նաոմիի հրապարակումներից մեկի մեկնաբանություններում Լիամը նրան «կատարելություն» է անվանել, ինչից երկրպագուները վերջնականապես համոզվել են, որ նրանց միջեւ ինչ-որ բան կա։ Ի դեպ, Նաոմին Լիամի առաջին զուգընկերը չէ, ով նրանից տարիքով մեծ է։ Նրա նախկին կինը՝ Շերիլը, այժմ 37 տարեկան է, նրանք ամուսնացած են եղել երկու տարից ավելի։ Այժմ նախկին ամուսիններն ընկերական հարաբերություններ են պահպանում հանուն փոքրիկ որդու։

Հետաքրքիր է՝ որքան կտեւի այս սիրավեպը. Նաոմին անհավանական գեղեցկություն ունի, բայց նաեւ՝ բարդ բնավորություն։ Ավելի վաղ նա սկանդալ էր բարձրացրել օդանավակայանում, իսկ հեռախոսը նետել էր տան աշխատակցի գլխի ուղղությամբ։



© NEWS.am STYLE