Մարզիչը բացահայտել է Մարգո Ռոբիի իդեալական կազմվածքի գաղտնինքները

22:14   30 հունվարի, 2019

Ավստրալացի 28-ամյա դերասանուհի Մարգո Ռոբին, ով կմարմնավորի Բարբի տիկնիկի կերպարը հայտնի խաղալիքի մասին պատմող ֆիլմում, մշտապես երկրպագուներին ուրախացնում է իդեալական մարմինը պատկերող լուսանկարներով։ Միայն թե քչերը գիտեն, որ նա խիստ դիետաների չի հետեւում, այլ առաջնորդվում է մի քանի կարեւոր կանոններով։ Դերասանուհու իդեալական կազմվածքի գաղտնիքներով կիսվել է նրա մարզիչը։

Դեւիդ Հիգինսը հերքել է առողջ սննդի մասին տարածված միֆերից մեկը։ «Կարծիք կա, որ նախաճաշն օրվա ընթացքում սննդի ամենակարեւոր ընդունում է։ Իրականում դա միֆ է՝ 1940-ականների մարքետինգային արշավի շարունակություն, որն ուղղված էր ձվի վաճառքին։ Ահա՝ ինչով են մեզ դաստիարակել»,- ասել է մարզիչն եւ ընդգծել, որ մասնագետներն ակնհայտորեն գերագնահատում են նախաճաշի նշանակությունը։

Դեւիդի խոսքով՝ իդեալական կազմվածքի համար բավական է միայն հրաժարվել հագեցած նախաճաշից եւ փորձել չուտել 16 ժամ շարունակ։ Առաջին անգամ պետք է սնվել կեսօրին, ընթրել՝ 20։00-ին։ Այդ դեպքում օրգանիզմը կհասցնի վերականգնվել եւ ցանկացած մթերք յուրացնել առանց ծանրաբեռնվածության։ Մարզչի այս մեթոդին հետեւել են այնպիսի անվանի սուպերմոդելներ, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը եւ Կլաուդիա Շիֆերը։

Դերասանուհի Մարգո Ռոբին խոստովանել է, որ իր համար չափազանց դժվար է դիետաների հետեւել։ Նա սնունդը սահմանափակում է միայն նկարահանումների համար. այդ շրջանում դերասանուհու «լավագույն ընկերներն» են դառնում սմուզիները, վարսակի փաթիլները, թունա ձուկը՝ դարչնագույն բրնձի հետ։

Աղբյուրը՝ Newidea



© NEWS.am STYLE