Ջասթին Բիբերը կրկնօրինակել է Քանյե Ուեսթի հագուստի հավաքածուն

18:33   30 հունվարի, 2019

Համացանցում է հայտնվել Drew ապրանքանիշի առաջին գովազդային արշավը։ Ապրանքանիշի հիմնադիրը հայտնի երգիչ Ջասթին Բիբերն է։ Ավելի վաղ նա թողարկել է հյուրանոցային հողաթափեր եւ ուղարկել իր աստղային ընկերներին։

Սպիտակ հողաթափերը, որոնց վրա սմայիկներ էին նկարված, ապրանքանիծի կայքում հասանելի էին 4,99 դոլարով։ Այս պահին այս տարբերակն արդեն վաճառվել է։

Նոր հավաքածուում ներառված են հուդիներ, կոմբինեզոններ, վերնաշապիկներ, տաբատներ, շորտեր։ Հագուստն իր գունային գամմայով հիշեցնում է Yeezy ապրանքանիշի արտադրանքը, ինչը չէին կարող չնկատել հետեւորդները։ Հնարավոր է՝ Ջասթինը որոշել է կրկնել Քանյե Ուեսթի հաջողությունը եւ պարզապես կրկնօրինակել է նրան։ Հետեւորդները գրում են. «Իսկ ինչ կասի Քանյեն», «Սա կատա՞կ է»։

Ի դեպ, ավելի վաղ Drew ապրանքանիշը՝ Ջասթինի երկրորդ անունը, ներկայացվել է որպես «հասանելի» ապրանքանիշ, իսկ այժմ հուդին վաճառվում է 98 դոլարով։ Ամեն դեպքում, Ջասթինը երիտասարդների շրջանում այնքան հայտնի է, որ ապրանքանիշը հայտնի կդառնա։



© NEWS.am STYLE