Հայ պրանկերն ընկերոջ հետ Սոչիում ծաղրել է տաքսու վարորդներին

16:38   30 հունվարի, 2019

Հայ պրանկերը ռուս ընկերոջ հետ անհանգստություն է պատճառել Սոչիի տաքսու վարորդներին։ Ռուսը հանդես է եկել «զբոսաշրջիկի» կերպարում, հայը՝ տաքսու վարորդի։

Տեսանյութը հրապարակվել է Youtube-ում եւ արդեն հասցրել է հիթ դառնալ։ Հոլովակում զբոսաշրջիկն օդանավակայանում տաքսի է որոնում, նրան գին են ասում, ապա խառնվոիւմ է հայը եւ ավելի մատչելի գին առաջարկելով՝ տանում է զբոսաշրջիկին՝ տաքսու վարորդներին թողնելով առանց ոչ մի բանի։

Այդ անպատկառությունը հունից հանում է տաքսիների վարորդներին, ում տեսանկարահանել են։ Նրանք սկսում են վիճել։

Վարորդների արձագանքն ուրախացրել է օգտատերերին, եւ նրանք «զույգից» նոր տեսահոլովակի են սպասում։



© NEWS.am STYLE