Կարճ, խորը լանջաբացվածքով զգեստ. Լիլի Մորտոն ցուցադրել է կազմվածքը

21:55   30 հունվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ու ցուցադրում կազմվածքը, ներկայացրել է իր նոր կերպարը։

Մոդելը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով վառ կերպարով՝ կապույտ կաչճ զգեստ, որը խորը լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է մարմինը։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Օրվա լուսանկարը»,- մեկնաբանություններում գրել է Մորտոն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մորտոն խորը լանջաբացվածքով վերնազգեստ էր կրում: Կերպարը լրացրել էին խոշոր ականջօղերը։ Լուսանկարներն ուղեկցվում էին հետեւյալ մեկնաբանությամբ. «Տարեց զույգին, ովքեր միասին 60 տարի էին անցկացրել, հարցրին. «Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այդքան երկար ապրել միասին։ «Հասկանո՞ւմ եք՝ մենք ծնվել եւ մեծացել ենք ժամակներում, երբ կոտրված իրերը նորոգում էին եւ ոչ թե դեն նետում»»։



© NEWS.am STYLE