Առեղծվածային եւ պերճաշուք․ XX դարի ամենաոճային առաջին տիկին՝ Ժակլին Քենեդի

15:08   2 փետրվարի, 2019

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդիի մասին։

ԱՄՆ Առաջին տիկին, առաջին այրի, ոճի մարմնացում, ինտելեկտուալ Ժակլին Քենեդին կերտել է  ոճային տարբեր կերպարներ։ 

Նրա եւ ԱՄՆ ապագա նախագահ Ջոն Քենեդիի հարսանյաց արարողությունը դարձել է տասնամյակների էտալոն։ Մինչ օրս Առաջին կին տիտղոսը կրող առեղծվածային Ժակլինի զգեստապահարանը հանդիսանում է ներշնչանք եւ օրինակ է ծառայում Սպիտակ տան մյուս առաջին տիկնանց։

Ջեկին (այսպես էին նրան անվանում) Ամերիկայի սիմվոլն էր հանդիսանում․ ոճային, զուսպ, նրբաճաշակ եւ խնամված։ Հենց այսպիսի լեդի պետք է կանգնած լիներ երկրի ղեկավարի կողքին։ Իրականում, Ջոնը շատ հարցերում էր զիջում կնոջը՝ գիտելիքներով, սիրելու ունակությամբ, շարժուձեւով։

Ջեկին ամեն ինչում էր լավը։ Նա նույնիսկ կարողանում էր վարպետորեն թաքցնել իր ցավն ու վիշտը ոչ միայն  դավաճան ամուսնուց, այլեւ ամբողջ երկրից։ Չնայած ամեն ինչին նա Քենեդուն սատարում էր եւ՛ որպես ամուսին, եւ՛ որպես նախագահ։  

Ժակլինի միակ թուլությունը՝ թանկարժեք հանդերձանքներն էին։ Նա կարող էր բավականաչափ գումար ծախսել իր զգեստապահարանի վրա, ինչի համար ամեն անգամ նախագահ ամուսնուց լսում էր նրա դժգոհությունները։

Առաջին տիկնոջ ոճը մինչեւ այսօր ակտուալ է։ Հատկապես նրա առօրյա հանդերձանքները։

Նա գտնում էր, որ իր խնդիրն ամբողջ աշխարհին ապացուցելն է, որ ԱՄՆ-ն անճաշակների երկիր չէ։ Եվ դա նրա մոտ ստացվեց։ Մինչ օրս Ժակլինը ոգեշնչում է փոփ երգիչներին, ոճաբաններին, առաջին տիկիններին։ Այսպիսով նա դարձել է բազում ֆիլմերի հերոսուհի։

«Զգեստը պետք է լինի ընգրկող, որպեսզի ցուցադրի, որ դուք կին եք եւ միեւնույն բավականին ազատ, որպեսզի ցուցադրի, որ դուք լեդի եք», - ասել է Ժակլին Քենեդին։ Բացի ճաշակից Ջեկին կարողանում էր գրավել նաեւ իր քնքշությամբ, հումորով, սուր մտքով եւ ամուսնուն անսահման նվիրվածությամբ։



© NEWS.am STYLE