Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգը՝ Երեւանում (ֆոտո/վիդեո)

22:24   30 հունվարի, 2019

Հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին նշեց ծննդյան 80-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանական տարեդարձը նշանավորվեց մի շարք համերգային երեկոներով, որոնցից առաջինը տեղի ունեցավ հենց նրա ծննդյան օրը Լոս Անջելեսում: Մաեստրոն, սակայն, անուշադրության չմատնեց նաեւ իր արվեստի երեւանյան երկրպագուներին:

Այսօր՝ հունվարի 30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգային ծրագրի մուտքն ազատ էր, դահլիճը բազմամարդ: Երկրպագուներից շատերը բազմամարդ դահլիճում, ցավոք, չտեղավորցվեցին, ոմանք էլ անկախ ամեն ինչից՝ որոշեցին նստել հենց հատակին, միայն թե վայելեն սիրված կոմպոզիտորի հիթերը: Իսկ ծրագրի ընթացքում հնչեցին մաեստրոյի ամենահիթային ստեղծագործությունները, այդ թվում՝ հայտնի ֆիլմերի սաունդրեքերը, կոմպոզիտորի տարիների աշխատանքները:

Համերգին ներկա էին մաեստրոյի ընտանիքի անդամները, ներկա էր նաեւ քույրը՝ հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը:

Համերգին ելույթ ունեցան երգչուհի Աննա Մայիլյանը, Խաչատրյան տրիոն՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը, Մաքսիմ Նովիկովը եւ Արթուր Եղիազարյանը:

Համերգին ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը, որն իր ընթերցողներին է ներկայացնում ելույթներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE