Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս մայր է դարձել, այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Նա հազվադեպ է գրառումներ կատարում, նոր լուսանկարներ հրապարակում:
Սակայն, այսօր որդու հետ նոր լուսանկար է հրապարակել։ Instagram-ում հրապարակված լուսանկարին կից երգչուհին կատարել է ջերմ գրառում: Նա գրել է․ «Դու իմ ներկան ես եւ ապագա բոլոր օրերը»։
Ավելի վաղ երգչուհին իր փոքրիկի հետ լուսանկարներ էրհրապարակել, որոնք մեկնաբանել էր հետեւյալ կերպ․ «Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին...
Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել... միշտ ներել։
Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ:
Քեզ գրկում եմ ու համոզվում։ Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Նա օգտագորել է նաեւ իմ Արեգ, երազանքներն իրականանում են հեշթգերը։