Անկեղծ զգեստ ու կարճ մազեր... Իրինա Շեյքի նոր ֆոտոշարքը ֆրանսիական ամսագրի համար

11:56   31 հունվարի, 2019

Մոդել Իրինա Շեյքը հայտնվել է ֆրանսիական Numero ամսագրի փետրվարյան համարի շապիկին։

33-ամյա Շեյքն ամենասեքսուալ եւ հաջողակ մոդելների շարքում է։ Դա ապացուցում են նրա բազմաթիվ ֆոտոշարքերն առաջատար հրատարակությունների համար։ Գեղեցկուհին մասնակցում է անկեղծ ֆոտոշարքերի, լուսանկարվում ներքնազգեստի գովազդի համար։

Օրերս մոդելը երկրպագուներին ուրախացրել է նոր աշխատանքով՝ Շեյքը զարդարել է ֆրանսիական Numero ամսագրի շապիկը։ Ֆոտոշարքի մի քանի լուսանկար մոդելը հրապարակել է իր Instagram-ի էջում։

Գեղեցկուհին ներկայացել է գրավիչ կերպարներում։ Նա կարճ մազերով է։ Լուսանկարների հեղինակը Պիտեր Լինդբերգն է:



© NEWS.am STYLE