Ձյան մեջ մերկ ֆոտոշարքից հետո Բուզովան հիվանդացել է

14:12   31 հունվարի, 2019

«Ձյունակույտերի թագուհի» Անաստասիա Վոլոչկովայի հետքերով (վերջինս ոլոր հնարավոր եւ անհնար դիրքերով լուսանկարվել է ձյունառատ Մոսվկայում) Օլգա Բուզովան կրկնել է «հերոսական քայլն» ու վճարում է դրա համար։

33-ամյա հաղորդավարուհին, ով մեկնել էր լեռնադակուհային հանգստյան գոտի, ձյան մեջ լողազգեստով ֆոտորաշք էր արել։ Վերադառնալուց հետո նա բողոքել է, որ հիվանդացել է։   

«Դոմ 2»-ի աստղը շրջագայության է մեկնել Ռիգա, սակայն խոստովանել է, որ ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ։ Երգչուհին Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում նշել է, որ կոկորդի ցավի դեմ դեղամիջոցներ է ընդունում եւ տաք թեյ խմում։ Ինքնաբուժումն, ամենայն հավանականությամբ, արդյունքներ չի տվել, եւ Բուզովան դիմել է բժշկի օգնությանը. երգչուհին եւս մեկ տեսանյութ է հրապարակել, որում բացում է քիթ-կոկորդ-ականջաբանի աշխատասենյակի դուռը։

Ազդեցիկ կադրեր ստանալու համար Բուզովան ցուրտ եղանակին դրսում հայտնվել էր միայն ծածկոցով։

 



© NEWS.am STYLE