«Միշտ վերադարձեք այնտեղ, ուր կյանքում գոնե մեկ անգամ ձեզ իսկապես երջանիկ եք զգացել». Անահիտ Սիմոնյան

12:36   31 հունվարի, 2019

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը մեկնել է Սուրգուտ, որտեղից արդեն հասցրել է կիսվել գրավիչ լուսանկարներով։

Իր միկրոբլոգում Անահիտ Սիմոնյանը ձյունառատ բնապատկերի ֆոնին կադր է տեղադրել։ Նա ջինսե տաբատ եւ վերնազգեստ է կրում, ինչպես նաեւ սպիտակ շարֆ։ Մեկնաբանություններում երգչուհին կոչ է արել վերադառնալ այնտեղ, ուր կյանքում գոնե մեկ անգամ իսկապես երջանիկ եք եղել։

«Միշտ վերադարձեք այնտեղ, ուր կյանքում գոնե մեկ անգամ ձեզ իսկապես երջանիկ եք զգացել»,- մեկնաբանություններում ռուսերեն լեզվով գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ օրերս Անահիտն իր Instagram-ի Stories հավելվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, հայրիկի հետ լուսանկար էր հրապարակել։ Անահիտը լուսանկարին կից գրել էր․ «Սիբիրյան ողջույն»։



© NEWS.am STYLE