Սկանդալ. Վոլոչկովայի նկատմամբ ոտնձգել է երկու անձի սպանության մեջ կասկածվող սենատորը

15:13   31 հունվարի, 2019

43-ամյա Անաստասիա Վոլոչկովան, իմանալով Կարաչաեւո-Չերկեսիայի սենատոր 32-ամյա Ռաուֆ Արաշուկովի ձերբակալության մասին, չի կարողացել լռել։ Պարզվում է՝ նա վաղուց է ճանաչում քաղաքական գործչին եւ ոչ լավագույն կողմերով՝ նա ոտնձգել է Վոլոչկովայի նկատմամբ։

Բալետի արտիստի խոսքով՝ Արաշուկովի հետ ծանոթացել է 10 տարի առաջ, երբ բերագործական համերգներ է ունեցել Կարաչաեւո-Չերկեսիայում։ Աստղը պնդում է, որ թեեւ խոսվել է մեծ գումարի մասին, սենատորը ելույթից հետո իր խմբին վճարել է խոստացած հոնորարի միայն կեսը։  Վոլոչկովան պնդում է, որ Արաշուկովը պարծեցել է մեծ գումարներով, ինչն իրեն դուր չի եկել։ «Բոլորս ցնցված էինք՝ ինչու էր հարկավոր այդ ամենը հյուրերի համար։ Նա պարծենում էր ոչ իր գումարով։ Նա հարուստ հայր ունի՝ Ռաուլ Արաշուկովը։ Ես նրան եւս ճանաչում եմ, քանի որ մեր թիմին հյուրընկալել են նրանց հյուրանոցում»,- «Пятый канал»-ին տված հարցազրւույցում ասել է բալետրի պարուհին։

Վոլոչկովան քաղաքական գործչից նաեւ ավելայելուչ առաջարկությոններ է ստացել։ Բալետի արտիստը խոսոտվանել է, որ պաշտոնյան համառորեն առաջարկել է իրեն բաղնիք գնալ։ Թիմակիցները ստիպված են եղել արտիստին պաշտպանել ոտնձգությունից։ Դրանք շարունակվել են նաեւ նախորդ տարվա նոյեմբերին. Վոլոչկովան եւ Արաշուկովը կրկին հանդիպել են, սակայն այս անգամ արտիստին պաշտպանել է սիրելին։

Ռաուֆ Արաշուկովը ձերբակալվել է հունվարի 30-ին երկու անձի սպանության, հանցավոր խմբավորմանն անդամակցության եւ վկայի նկատմամբ ճնշում գործադրելու կասկածանքով։ Նա կալանավորվել է։ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է նաեւ սենատորի հայրը՝ «Газпром Межрегионгаз»-ի ղեկավարի խորհրդականը։ Նրան մեղադրում են «Գազպրոմից» 30 մլրդ ռուբլի հափշատելու մեջ։



© NEWS.am STYLE