Balmain-ի ստեղծագործական տնօրենը ձեռքերով ծածկել է Կարա Դելեւինի մերկ կուրծքը

16:14   31 հունվարի, 2019

Balmain-ն այս սեզոնին հետաքրքիր անակնկալ է պատրաստել… Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենն իր միկրոբլոգում պրովոկացիոն կադրեր է հրապարակել գովազդային նոր արշավից։

Դրանցում նա պատկերված է Կարա Դելեւինի հետ. երկուսն էլ ամբողջությամբ մերկ են։ Մոդելի կուրծքն իր ձեռքով ծածկել է հենց Օլիվյեն։

Սրանք Balmain-ի գովազդային արշավի առաջին կադրերն են, որոնք նվիրված են գարուն-ամառ հավաքածուին։ Լուսանկարների հեղինակն ամենաոճային եւ համարձակ լուսանկարիչներից մեկն է՝ Dan Beleiu-ն։

Գաղափարի հեղինակը Sunshine գործակալությունն է, որն առաջին անգամ չէ համագործակցում Balmain-ի հետ. հիշեք նրանց վերջին համատեղ աշխատանքը՝ վիրտուալ մոդելների մասնակցությամբ գովազդային արշավը։



© NEWS.am STYLE