Հոլիվուդի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը՝ Զաք Էֆրոնի, Ջո Բերլինգերի, Լիլի Քոլինզի հետ

14:35   31 հունվարի, 2019

Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը կիսվել է Հոլիվուդում հայտնի դեմքերի հետ համատեղ լուսանկարով։

Հոլիվուդում հայտնի դերասանուհին նկարահանվել է «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմում։ Ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմը մարդասպան Թեդ Բանդիի է մասին, ում զոհ է դարձել նվազագույնը 30 մարդ։

Անժելա Սարաֆյանը հրապարակված լուասնկարում պատկերված է դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը  ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։

Անժելա Սարաֆյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա համադրել է սեւ տոպը, կապույտ, վերնազգետսը եւ վանդակավոր բաճկոնը։

Ֆիլմի թրեյլերը զայրացրել էր օգտատերերին։ Նրանց մի մասը կարծիք էր հայտնել, որ փորձ է արվել ռոմանտիկ դարձնել հանցագործի կերպարը։



© NEWS.am STYLE