Փի Դիդին անտարբեր չի մնացել նիհարած Ջենիֆեր Լոպեսի կազմվածքի նկատմամբ

17:11   31 հունվարի, 2019

9 օր առաջ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նրա սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեստը, համացանցում չելեջ էին սկսել եւ կոչ արել 10 օրով հրաժարվել ածխաջրերից եւ շաքարից։ Զույգը ցանկացել է նիհարել երկրպագուների հետ։ Թեեւ չելենջի ավարտին մեկ օր է մնացել, երգչուհին արդեն ցույց է տվել՝ ինչ հաջողության է հասել։

Լոպեսը լուսանկար է հրապարակել, որում կրում է սպորտային տոպ եւ կիպ տաբատ, մազերն արձակված են, երգչուհին ընտրել է վառ դիմահարդարում։ «Օր 9-րդ, եւ ես զգում եմ… կարծես չեմ կարողանում սպասել 10-րդ օրվան»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը։

Այսպիսի սեքսուալ գեղեցկուհու նկատմամբ անտարբեր չէր կարող անցնել նրա նախկին սիրելին՝ ռեփեր Փի Դիդին. նա լուսանկարի մեկնաբանություններում գրել է. «OMG» (O, Աստված իմ)։

Դա չէր կարող անուշադրության մատնել երգչուհու սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը։ Նա լուսանկարը նույն կերպ է մեկնաբանել՝ գրելով, որ իր բախտը բերել է։

Երգչուհին ոչ մի կերպ չի պատասխանել «իր տղամարդկանց»։



© NEWS.am STYLE