Դրեյքը «McDonald’s»-ի երկու աշխատակցի 10 հազարական դոլար թեյավճար է թողել

20:16   31 հունվարի, 2019

Դրեյքը, ով 2018թ.-ի՝ ամենաբարձր վարձատրվող ռեփերի ցանկում է, առատաձեռն է գտնվել «McDonald’s» արագ սննդի կետի երկու աշխատակցի նկատմամբ։ Երբ աշխատակիցները նրան բուրգեր են վաճառել, ռեփերը նրանց 10 հազարական դոլար թեյավճար է թողել, հայտնում է The Sun-ը։

Twitter-ում հայտնվել է Դրեյքի լուսանկարն արագ սննդի կետից։ Դրանում երեւում է՝ ինչպես է արտիստը երկու թիկնապահների ընկերակցությամբ շփվում արագ սննդի կետի թխամաշկ աշխատակցուհու հետ։ Լուսանկարը հրապարակել է ականատեսը։

Սա առաջին անգամը չէ, երբ Դրեյքը գումար է տալիս պատահական մարդկանց։ 2018թ. փետրվարին God’s Plan երգի հիման վրա տեսահոլավակի նկարահանման ընթացքում ռեփերը անցորդներին միլիոն դոլար է բաժանել։



© NEWS.am STYLE