Match&Go. Ոճային հագուստ՝ աշխատանքային կոմբինեզոն

14:37   2 փետրվարի, 2019

Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:

Թերթելով լեռնադահուկային հանգստվայրերի ձմեռային լուսանկարները անընդհատ հանդիպում ես «աութդորի» գլխավոր մոդելներից մեկին՝ կոմբինեզոնին: Ի միջի այլոց, գլխավոր լուսանկարի վրա հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյն է՝ Gucci- ի վերջին հավաքացուից կոմբինեզոնով:

Այսօր «աութդոր» եւ «սթրիվիր» հագուստի ապրանքանիշերը ոչ միայն ակտիվորեն համագործակցում են բարձր նորաձեւության հետ, այլեւ ինչ-որ իմաստով հենց այդ են դառնում: Վառ օրինակ է Վիջիլ Աբլոն, որը դրսային հագուստի Off White ապրանքանիշի ստեղծումից հասել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրենի դիրքին:

Նորաձեւությունը հարմարավետության, պարզության ուղղությամբ է շարժվում, այստեղից էլ պոդիումի մեծ հետաքրքությունը ֆունկցիոնալ աշխատանքային հագուտի նկատմամբ: Նշենք, թե ինչու  աշխատանքային կոմբինեզոնը բոլոր հնարավորություններն ունի այսօր եւ երկար տարիներ նորաձեւ բեսթսելլեր դառնալու համար:

Աշխատանքային կոմբինեզոնի գլխավոր առավելությունը նրա ունիվերսալությունն է: Համաձայնեք, որ մեր զգեստապահարանում այնքան շատ չէ այնպիսի  հագուստը, որը կարող է եւ որպես զուսպ աշխատանքային հագուստ ծառայել եւ գործնական հանդիպումների ժամանակ հարմար լինել (նայեք, թե ինչպես է այն հագնում Վիկտորիա Բեքհեմը):

Վրայից սվիտեր գցեք եւ ահա այն՝ երեկույթների եւ սրճարանների համար կատարյալ կերպարը: Տաբատը՝ կարճ տոպի համադրությամբ ձանձրալի տարբերա՞կ է թվում: Ուրեմն իջեցրեք վերեւի մասը՝ կապելով գոտկատեղի մոտ՝ ընտրելով ձեզ հարմար շապիկը կամ լոնգսլիվը:

Հրաշալի են նայվում կոնտրաստային խաղերը, քանի որ մենք այնքան հաճախ ենք նայում սթրիթսթայլ  քրոնիկոնների նկարները, որտեղ աղջիկները բարձրակրունկ կոշիկներով աշխատանքային կոմբինեզոն են կրում:Ավելի սառը եղանակի համար հրաշալի կլինեն սպորտային կոշիկները, կազակները, բոտիլյոնները կամ թրեքինգային կոշիկները:

Նրանց, ովքեր գենդերային չեզոք մեծ չափսի հագուստ են սիրում, դուր կգան ընդգծված ուսերով, նեղ գոտկամասով  եւ լայն տաբատով վինտաժային տարբերակները:

Իսկ ահա իսկական աշխատանքային կոմբինեզոնները, որոնք հիանալի  կարող են համարվել չափից մեծ իրերի վերջերս սկիզբ առած, կիսակատակային, կիսաիրական տենդենց, արդեն կարելի է գտնել տղամարդկանց հագուստի բաժնում:

Հաճելի, թանկարժեք կտորներից մոդելները՝ հստակ կազմվածքային ուրվապատկերով, լավ տարբերակ կլինեն նրանց համար, ովքեր հոգնել են չափից ավելի «պարկային» հագուստներից:

Ուշադրություն դարձրեք սպիտակ դենիմին՝ սպիտակ տաբատը բոլորովին ոչ պրակտիկ լինելով հանդերձ՝ արդիական է…

Հրաշալի զուգակցություն են ցուցադրել Juun J-ի դիզայներները՝ կոմբինեզոն, որը պատրաստված է կոստյումի կտորից՝ դասականին հատուկ ավանդական գծերով:

Անի Մովսիսյան



© NEWS.am STYLE