Խաղաղությո՞ւն. Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ միասին են նկատել

22:01   31 հունվարի, 2019

Պապարացիները միասին նկատել են Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին, ովքեր արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծության գործընթացքում են։ Նրանց լուսանկարել են Լոս Անջելեսում գտնվող բիզնես-կենտրոնում, ուր զույգը եկել է հերթական բանակացությունների համար։ Վկաների խոսքով՝ փողոցից տեսանելի է եղել, որ Ջոլին հուզառատ վարքագիծ է դրսեւորել, իսկ Փիթը հանգիստ է եղել։

Քանի որ զույգին հետեւել են փողոցից, դժվար է հասկանալ՝ ինչի մասին են նրանք խոսել, եւ ինչն էր դերասանուհու հուզառատ պահվածքի պատճառը։ Սակայն լուսանկարի հրապարակումից հետո օգնության են հասել օգտատերերը, ովքեր գտել են բոլոր հարցերի պատասպանները։

Ամենատարածվածն այն վարկածն է, որ Ջոլին նախկին ամուսնուն դժգոհություն է ներկայացրել Շարլիզ Թերոնի հետ նրա սիրավեպի առնչությամբ։ Խնդիրն այն է, որ դերասանուհիները երկար ժամանակ է՝ թշնամական հարաբերություններ ունեն։

Միայն թե այս վարկածը հերքել են Փիթ-Թերոն զույգի ներկայացուցիչները։ Այդ պատճառով մնում է միայն գուշակել՝ ինչ պահանջներ են ներկայացվել դերասանին նախկին կնոջ կողմից։

Աղբյուրը՝ WHO

Լուսանկարները՝ Cosmopolitan



© NEWS.am STYLE