«Արդարարությունը կհաղթանակի». «Գահերի խաղ»-ի դերասանուհին բացահայտել է սերիալի գաղտնիքները

23:11   31 հունվարի, 2019

Դերասանուհի Նատալի Էմանուելը, ով «Գահերի խաղը» սերիալում մարմնավորում է Միսանդեայի կերպարը, պատմել է՝ ինչ սպասել վերջին սերիայից։ Նրա խոսքով՝ սերիալի վերջում արդարարությունը կհաղթանակի, հայտնում է The Sun-ը։

«Դա համոզիչ կլինի, եւ ավելի լավը, քան ցանկացած սերիա, որը նկարահանվել է մինչ այդ»,- սերիալի վերջին էպիզոդը մեկնաբանել է դերասանուհին՝ հավելելով, որ ավարտը «քաղցր-թթու» կլինի, բայց արդարացի ու փայլուն։ Նրա կարծիքով՝ երկրպագուները հիասթափություն չեն ապրի, քանի որ ստեղծողներին հաջողվել է պահպանել սերիալի բարձր որակը։

29-ամյա դերասանուհին նաեւ խոստովանել է, որ կկարոտի աշխատանքին եւ «զարմանալի դերասանական կազմին»։ Էմանուելը պատմել է, որ «Գահերի խաղը» փոխել է իր կյանքը, քանի որ մինչ դրանում նկարահանվելը ստիպված է եղել աշխատել մանրածախ առեւտրի ոլորտում, թեեւ ցանկություն է ունեցել նկարահանվել ֆիլմերում։

Ավելի վաղ Մեյսի Ուիլյամսը եւս խոսել է սերիալի ավարտի մասին՝ հայտարարելով, որ ոչ ոք բավարարված չի լինի վերջին սերիայով։

«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի ցուցադրությունը կսկսվի ապրիլի 14-ին։ Orange Cinema Series ֆրանիսկան հեռուստացանցի տվյալներով՝ առաջին երկու սերիաները կլինեն 60, մյուսները՝ 80 րոպե տեւողությամբ։



© NEWS.am STYLE