Օլգա Բուզովան շիկահեր է դարձել

12:33   1 փետրվարի, 2019

Ռիգայում համերգային շրջագայությունից վերադառնալուց հետո հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան արմատապես փոխել է կերպարը. երեք տարի շագանակագույն մազեր ունենալուց հետո երգչուհին նախապատվություն է տվել բաց երագնին՝ ընտրելով նորաձեւ սանրվածք։

«Ցանկացա մի փորք խուլիգանություն անել։ Նոր տարի, նոր ես։ Եվ ես ինձ հիմա շատ լավ եմ զգում»,- Instagram-ում գրել է Բուզովան՝ հրապարակելով լուսանկար նոր սանրվածքով։

Նույն հրապարակման մեջ Բուզովան հայտարարել է, որ փոփոխություններ է ցանկանում եւ արհամարհելու է նախկիններին։ Նա նաեւ հայտնել է, որ իրեն բազմաթիվ կարեւոր ու հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, իսկ առաջին քայլը հենց սանրվածքի փոփոխությունն էր։  

Օգտատերերին դուր է եկել երգչուհու կերպարանափոխությունը։ Նրանք անհամբերությամբ սպասում են նորություններին, որոնց մասին նա հայտնել էր իր հրապարակման մեջ։



© NEWS.am STYLE