10:33 1 փետրվարի, 2019Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Այս անգամ Աննա Գրիգորյանի Instagram-ի էջում նոր լուսանկարներ են հայտնվել, որոնցում դերասանուհին կարմիր լողազգեստով է. այն ընդգծում է հրաշալի կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։
.jpg)
Ավելի վաղ իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում հաղորդավարուհին կարմիր բոդի էր կրում եւ սեւ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտ կոշիկներն ու հյուսած մազերը։