Լետիցիա թագուհին միջոցառմանը մասնակցել է Zara-ի մատչելի զգեստով

12:11   1 փետրվարի, 2019

Իսպանիայի թագուհի Լետիցիան առաջին անգամ չէ հանրությանը ներկայանում մատչելի ապրանքանիշի հագուստով։ Բայց ամենայն հավանականությամբ նախկինում թագուհին այսքան մատչելի հագուստ չի կրել։

Իսպանիայի Ֆիլիպ VI թագուհին Մադրիդում միջոցառման է մասնակցել, որին ներկայացել է Zara ապրանքանիշի կապույտ զգեստով։ Մինչ զեղչի հայտարարումը զգեստի արժեքը կազմում էր 49,99 ֆունտ, իսկ այժմ՝ 9,99 ֆունտ։ Թագուհու կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները, ինչպես նաեւ սեւ պայուսակը։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE