«Կյանքը մեր վազքի հետ համահունչ նույն արագությամբ կրճատում է ամիսներ, ժամեր ու րոպեներ...». Սարգիս Գրիգորյան

12:59   1 փետրվարի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ հանգստի է մեկնել, կիսվել է նոր տեսանյութով։ Մեկնաբանություններում դերասանը նշել է, որ որքան մեծանում ես, այնքան գիտակցում ես կյանքի իրական արժեքը։

«Ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես գիտակցում կյանքի իրական արժեքը... Մենք շատ հաճախ անդադար վազքի մեջ մոռանում ենք իրական արժեքների մասին (հանգիստ, ներդաշնակություն, ընտանեկան շփում, ջերմություն, առողջություն) ու էլի շարունակում ենք վազել փողի ու փառքի հետեւից...

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_official) on

Բայց ավաղ կյանքը, նույնպես մեր վազքի հետ համահունչ նույն արագությամբ կրճատում է ամիսներ, ժամեր ու րոպեներ... Ու երբ հանկարծ ուշքի ենք գալիս տեսնում ենք, որ ոնց որ շատ ենք վազել ու շեղվել ճանապարհից... Գնահատելու համար իրական կյանքը անհրաժեշտ է մեծ իմաստություն ու մի քիչ էգոիստություն սեփական կաշվի նկատմամբ... Փիլիսոփայությունս վիդյոյի հետ կապ չունի, թե ունի հ՞ը...»,- գրել է Սարգիս Գրիգորյանը։



© NEWS.am STYLE