Նորաձեւ ժամացույցներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր կերպարին

17:07   3 փետրվարի, 2019

Omega Constellation Manhattan

Constellation-ի հավաքածուների հինգերորդ սերունդը ներկայացնում ու գովերգում է նրբաճաշակությունը։ Դիզայնի հիմքում ընկած է Manhattan մոդելի վերաիմաստավորումը։ Նուրբ եզրերի շնորհիվ շղթան եւ պատյանը ավելի բարակ եւ կանացի տեսք են հաղորդում ժամացույցին։ Իսկ գունային գամման համալրվել է նոր երանգներով։

Tiffany Metro

Tiffany ապրանքանիշի կանացի ժամացույցները չժանգոտվող պողպատից վերածվել են 12 ադամանդներով, լազուրե լաքապատված  թվատախտակի։ Այս ունիվերսալ աքսեսուարը ամենօրյա լուքին կհաղորդի էլեգանություն եւ կլրացնի ցանկացած երեկոյան հանդերձանք։

Rado True Thinline ապրանքանիշի սահմանափակ քանակությամբ հավաքածու

Rado ժամացույցների ապրանքանիշը բրիտանացի դիզայներ Բետան Գրեյի հետ համատեղ թողարկել է ժամացույցի նոր մոդել։ Պատյանը սեւ, անփայլ կերամիկայից է, որը շրջապատված է կաշվով եւ մետաղական տարրերով։ Թվատախտակի վրա ժամերն արտահայտված չեն, առկա յուրաքանչյուր երանգ համապատասխանում է մի ժամի։ Սահմանափակ քանակությամբ հավաքածուն ներառում է 1001 օրինակ։

Calvin Klein

Այս մոդելը համապատասխանում է, թե՛ տղամարդկանց եւ, թե՛ կանանց։

Swatch Gracious Bouquet

Swatch Gracious Bouquet

Gracious Bouquet ժամացույցները ստեղծվել են նիդերլանդական գեղանկարչությունից ոգեշնչվելու արդյունքում։ Իսկ ավելի կոնկրետ Բալտազարա բան դեր Աստայի «ծաղկեփունջ չինական ծաղկամանում»։ Դիզայներները շղթան փոխարինել են սեւ կաուչուկի։ Էլեգանտ մոդելը իր վերջնական տեսքը ստանում է ոսկեգույն սլաքների օգնությամբ։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE