Երգչուհի Հասմիկ Գրիգորյանը հավակնում է օպերային ամենահեղինակավոր մրցանակին

15:38   1 փետրվարի, 2019

International Opera Awards մրցանակաբաշխության ժյուրին հայտնել է 2018թ.-ի նոմինանտների անունները, որոնց շարքում է նաեւ Մարիինյան թատրոնի մենակատար Հասմիկ Գրիգորյանը, ով ապրում է Լիտվայում։ Հրապարակված կարճ ցանկում նշվում է, որ սոպրանոն ներկայացված է «Լավագույն երգչուհի» անվանակարգում, ասված է մրցույթի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ՝ 35 տարեկան հասակում, Հասմիկ Գրիգորյանն արդեն իսկ արժանացել է այս մրցանակին «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։ 2005թ.-ին նա արժանացել է «Բեմի ոսկե խաչի» լավագույն դեբյուտի, 2010թ.-ին՝ լավագույն կատարման համար։

International Opera Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2012թ.-ին անգլիացի բիզնեսմեն եւ օպերային արվեստի երկրպագու Հարրի Հայմանի եւ Opera Magazine-ի խմբագիր ու The Sunday Telegraph-ի երաժշտական քննադատ Ջոն Էլիսոնի կողմից, ով այժմ գլխավորում է ժյուրիի կազմը։

Մրացանակակիրների անունները հայտնի կդառնան Լոնդոնում մայիսի 9-ին։



© NEWS.am STYLE