22:14 1 փետրվարի, 2019Ամերիկացի մոդել եւ երգչուհի Քեթրին Մակֆին որոշել է ուշադրություն գրավել Մեգան Մարքլի փառքի հաշվին։ Աղջիկը որոշել է Instagram-ի իր էջում արքայազն Հարրիի կնոջ հետ արխիվային լուսանկար հրապարակել։
Լուսանկարում Մեգան Մարքլն ու դերասանուհին վառ դիմահարդարմամբ են եւ խորը դեկոլտեով զգեստներով, կանգնած են ուս ուսի եւ լայն ժպտում են՝ նայելով տեսախցիկին։
.jpg)
«Ես եւ Մեգանը երեխա տարիքում մասնակցում էինք մյուզիքլների։ Այժմ նա դքսուհի է դարձել, իսկ ես Ուեստ-Էնդի աստղ, ինչը կարելի է ասել նույն բանն է», - գրել է Մաքֆին։
Երկրպագուներին ծիծաղեցրել է Մեգան Մարքլի գռեհիկ դիմահարդարումն ու գիրությունը։ Նրանք նշել են, որ նրա փոխարեն կզայրանային։
Ավելի վաղ Մեգան Մարքլին մեղադրում էին թագավորական արարողակարգը խախտելու մեջ։ Հետաքրքիր է, թե Բուքինգեմյան պալատում ինչպես կվերաբերեն այս լուսանկարին։