«Հո սաղ կյանքս երգիչ չեմ եղել»․ Թաթա Սիմոնյանը՝ բեռնափոխադրող մեքենայի ղեկին

10:04   2 փետրվարի, 2019

Հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը որոշել է զվարճացնել իր երկրպագուներին։ Իր Instagram-ում նա նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում նստած է բեռնափոխադրող մեքենայի ղեկին։

«Հո սաղ կյանքս երգիչ չեմ եղել», - լուսանկարին կից գրել է Թաթան՝ նմանակելով հայ տաքսիստներին, որոնք մշտապես իրենց նախկին աշխատանքների ու բիզնեսների, շքեղ կյանքի մասին աներեւակայելի պատմություններ են պատմում։ 



© NEWS.am STYLE