Լույս է տեսել նոր «Ֆորսաժ»-ի թրեյլերը

00:57   2 փետրվարի, 2019

Համացանցում հայտնվել է «Ֆորսաժ․ Հոբս եւ Շոու» մարտաֆիլմի դեբյուտային թրեյլերը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «Fast & Furious» ալիքում։

Ֆիլմի ռեժիսորը Դեւիդ Լեյտչն է։ Գլխավոր դերակատարները՝ Դուեյն Ջոնսոնն ու Ջեյսոն Սթեթհեմը, թշնամու դերում հանդես է եկել Իդրիս Էլբան։ Սցենարը զարգանում է հատուկ գործակալ Լյուկ Հոբսի եւ հանցագործ Դեկարդ Շոուի միջեւ։

Պրեմիերան նախատեսվում է 2019թ․-ի օգոստոսի 1-ին։



© NEWS.am STYLE