Ուլտրակարճ զգեստով Քրիստինա Եղոյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

12:06   2 փետրվարի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ուլտրակարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը։ Լուսանկարում դերասանուհին նստած է մեքենայի մեջ, կրում է սեւ հագուստ, նույն երանգի բարձրակրունկներ եւ պայուսակ։ Քրիստինան հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ում Մալիբուից լուսանկար էր հրապարակել, որում օվկիանոսի ափին գայթակղիչ կեցվածք էր ընդունել:

Քրինստինան լուսանկարը ոչ մի կերպ չէր մեկնաբանել, պարզապես ավելացրել էր որոշ հեշթեգեր՝ «Լոս Անջելես», «Կալիֆորնիա», «լողափ», «օվկիանոս»…



© NEWS.am STYLE