Սիրուշոն որդու հետ ձմեռային զբոսանքից կադր է հրապարակել

14:05   2 փետրվարի, 2019

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին սիրված երգչուհին ներկայացրել է որդու լուսանկարը, ով խաղում է ձյան հետ։

«Առավոտյան զբոսանք որդուս հետ, Երեւանում», - լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Ավելի վաղ, Սիրուշոն իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրել, որում մուգ բլուզ եւ խոշոր ականջօղեր էր կրում։

«Պարզապես արա դա (#JustDoIt) սթիքերներ ունենք ամբողջ աշխատասենյակում։ Զբաղված տարի է լինելու»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE