«Ինձ չընդունեցին դպրոցի երգչախումբ. ուսուցիչս չէր սիրում իմ ձայնը, քանի որ այն նման է մկկոցի». Շակիրան 42 տարեկան է

17:03   2 փետրվարի, 2019

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլը, նույն ինքը՝ աշխարհահռչակ Շակիրան, այսօր՝ փետրվարի 2-ին, տոնում է ծննդյան 42-ամյակը:

Հայտնի երգչուհին երգում է դպրոցական տարիքից: Նրան, երգից բացի՝ միշտ հետաքրքրել է նաեւ պարը, ինչը նա հմտորեն կիրառում է իր ցանկացած ելույթի ժամանակ:

Երգչուհին բազմաթիվ երաժշտական մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Գրեմմի»-ի եւ «Լատինական Գրեմմի»-ի:

Ի դեպ, այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաեւ Շակիրայի ամուսինը՝ «Բարսելոնա»-ի աստղ Ժերար Պիկեն: Նրանց մինջեւ ուղիղ տասը տարվա տարբերություն է: Ֆուտբոլիստն այսօր դառնում է 32 տարեկան:

Երգչուհու ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Լավ բույրը պետք է որոշակի անհատականություն ունենա, որը կբնորոշի քեզ»:

«Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ այն փաստից հայտնի է, թե ոչ, ունի որոշակի պատասխանատվություն, որով պետք է փոխի աշխարհը: Մեր սերունդն այսօր շատ փորձությունների է ենթարկվում, որոնցից շատերը մեզ են փոխանցվել նախորդ սերնդից: Հիմա մենք պետք է այնպես անենք, որ մեր խնդիրները չփոխանցվեն հաջորդ սերնդին»:

«Լուսավոր ցերեկվա ընթացքում ես ընդհանրապես չեմ ցանկանում մտածել մայրամուտի մասին»:

«Կյանքում ոչինչ չես կարող ձեռք բերել առանց զոհաբերության»:

«Ինձ այդպես էլ չընդունեցին դպրոցի երգչախումբ, քանի որ ուսուցիչս չէր սիրում իմ ձայնը: Ես, իհարկե, տխրել էի այդ փաստից, բայց նա երեւի ճիշտ էր: Իմ ձայնը նման է մկկոցի, բայց հայրս ինձ խորհուրդ տվեց երբեք չհանձնվել, եւ դա իր պտուղները տվեց»:

«Ես մարդ եմ, որն ունի շատ երազանքներ, բայց հենց դրանցից մեկն իրականանում է, ես միանգամից անցնում եմ մյուսին: Մարդիկ, իսկապես, իրենց երազանքների գերին են»:

«Ես, ասես, մոծակ լինեմ: Սիրում եմ խոնավությունը եւ երբեք չեմ քրտնում»:

«Ինձ համար տգեղ ճշմարտությունը քաղցր ստից լավ է: Երբ ինչ-որ մեկն ինձ հետ անկեղծ է, միայն այդ ժամանակ եմ ես կարողանում բացել իմ սիրտը»:

«Երբ երգում եմ, սիրում եմ նայել մարդկանց աչքերի մեջ»:

«Կյանքը նման է ֆուտբելի դաշտի, համաձայն չե՞ք»:

Լուսանկարները՝ Շակիրայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE