Ժանյակավոր ներքնազգեստ եւ դիմահարադարում Հրուշ Աճեմյանից․ Քորթնի Քարդաշյանի գայթակղիչ կերպարը

16:36   2 փետրվարի, 2019

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ ռեալիթի-շոուի 39-ամյա աստղ Քորթնի Քարդաշյանն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում Քորթնին ժանյակավոր, նուրբ, ճերմակ ներքնազգեստով նստած է լոգարանի հատակին։

Քորթնի Քարդաշյանի դիմահարդարման հեղինակը Հոլիվուդում հայտնի վիզաժիստ, գեղեցկուհի  Հրուշ Աճեմյանն է։

Վերջինս Քարդաշյան ընտանիքի վաղեմի ընկերն է։ Նա գրեթե միշտ ապահովում է Քարդաշյան քույրերի գրիմը նկարահանումների համար, ամենաօրյա դիմահարդարումը, նրանց օգնում պատրաստվել, թեեւ քույրերն անձամբ կարողանում են գլուխ բերել։

Հրուշ Աճեմյանն արմատներով Հայաստանից է, ԱՄՆ տեղափոխվել է 5 տարեկան հասակում։ Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան տարիների ընթացքում անձամբ է մշակել։ Հրուշ Աճեմյանը կարիերան սկսել է փոքր գեղեցկության սրահներից եւ մասնավոր պատվերներից։

Հետագայում հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է երեկույթի, որին բազմաթիվ աստղեր են մասնակցել։ Ասում են՝ դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, ովքեր այնքան գոհ էին դիմահարդարումից, որ գովել են Հրուշին։

Այդ տարիներից տաղանդավոր Աճեմյանն ընտանիքի մտերիմ ընկերն է։



© NEWS.am STYLE