Պրեմիերա. Բեն Ավետիսյանը՝ Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում

16:06   2 փետրվարի, 2019

Երգիչ Սարգիս Ավետիսյանը, որը վերջերս փորձեց իր ուժերը նաեւ դերասանական ոլորտում՝ նկարահանվելով «Երեւի» սերիալում, այսօր իր երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը: «Իմ քույրիկ»՝ այսպես է կոչվում Սարգսի նոր երգը, որը հեղինակել են Սարգիս Ավետիսյանն ու Գրիգոր Կյոկչյանը:

Տեսահոլովակում իր մասնակցությունն ունի նաեւ դերասան Բեն Ավետիսյանը, որի հետ Սարգիսը հանդես է եկել «Երեւի» հեռուստասերիալում:

 



© NEWS.am STYLE