Ջոլին եւ Փիթը բաժանվեցին, սակայն համատեղ գինի են թողարկում

18:49   2 փետրվարի, 2019

Անջելինա Ջոլիի եւ նրա նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի միջեւ կարծես թշնամանքը մեղմացել է։ Զույգին հաջողվել է երեխաների խնամակալության հարցում համաձայնության գալ եւ ստեղծել ընկերական հարաբերություններ։ Սակայն ինչպես եւ նախկինում նրանց միավորում է բիզնեսը։

Հայտնի է, որ նախկին ամուսինները ֆրանսիական Միրավալ կոչվող վայրում ունեն սեփական գինու գործարանը։ Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ թողարկելու է վարդագույն գինու միանգամայն նոր տեսակ՝ Studio։

Խմիչքը կներկայացնեն շատ շուտով՝ մարտի 5-ին։ Գինին իր անվանումը ստացել է նախկին գինեգործից։ 1977թ․-ին նախկին սեփականատերը, ջազային երաժիշտ Ժակ Լուսսեն է, որը գինու մառանի վրա ձայնագրման ստուդիա է ստեղծել։

 Այնտեղ ձայնագրվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Pink Floyd, AC/DC եւ Sade-ն։ Դերասաններն այն բիզնեսը ձեռք են բերել 2012թ․-ին։ Ապահարզանից հետո խոսակցություններ էին շրջանառվում, թե իբր գործարանը կհանվի վաճառքի, սակայն նախկին ամուսինները որոշել են չհրաժարվել շահավետ աշխատանքից։  Երեկ «Միտր եւ միսիս Սմիթ» ֆիլմի երկու հերոսներն ապահարզանից հետո առաջին անգամ հանդիպել են։ Երկու տարվա ընթացքում սա դեմ առ դեմ առաջին հանդիպումն է եղել եւ հնարավոր է այն անցել է մի բաժակ հրաշալի գինու ուղեկցությամբ։

Աղբյուրը՝  Etonline



© NEWS.am STYLE