Մուգ բալագույն շուրթեր, արտահայտիչ աչքեր․ Գրավիչ Լուիզա Ներսիսյանը՝ վառ դիմահարդարմամբ

22:40   2 փետրվարի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Հմայիչ դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է վառ դիմահարդարմամբ է․ մուգ բալագույն շուրթեր, կապույտ ստվերաներկով ընդգծված աչքեր։ Լուսանկարները դերասանուհին չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ օրերս Լուիզա Ներսիսյանը ներկայացել էր բալագույն, խորը դեկոլտեով եւ ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երեկոյան թավշյա զգետով եւ մոխրագույն վերնազգեստով։ Լուիզան վառ դիմահարդարմամբ էր։ 



© NEWS.am STYLE