Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի «հղի» երկրպագուհին

23:17   2 փետրվարի, 2019

53-ամյա Մոսկվայի բնակչուհի Սվետլանա Սաֆիեւան մահացել է ուղեղի կաթվածից։ Կինը հայտնի դարձավ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» շոուից, որտեղ պնդում էր, որ Ֆիլիպ Կիրկորովից եռյակի է սպասում։

Ինիչպես պնդում են Սաֆիեւայի հարազատները նա մեծ սթրեսի է ենթարկվել իր վրա հարձակումների պատճառով։ Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին Անդրեյ Մալախովը այցելել էր Սվետլանայի շքեղ բնակարան, որի արժեքը գնահատվում է 10 միլիոն դոլար։ Բնակարանում առկա է եղել մեծ թվով երեխայի հագուստ։ Սաֆիեւան պնդում էր, որ հղի է հայտնի արտիստից։ Նա նույնիսկ դատարանի միջոցով փորձել է Կիրկորովից 200 հազար դոլար կորզել։ Այս ամենը կինը պատմել է՝ ցուցադրելով իր կլորացած որովայնը։

Մալախովի հաղորդման ժամանակ Սվետլանայի հասցեին սուր քննադատությունն են հնչել։ Նրան ուղեկցել են զննության եւ հենց տաղավարում բժիշկները հայտնել են, որ ոչ մի հղիություն չկա, իսկ նրա փքվածությունը ավելորդ քաշի արդյունք է։ Կնոջ մոտ շոկ է առաջացել եւ նա դժգոհելով ստուգումների արդյունքից լքել է տաղավարը։

Սվետլանան տառապել է հոգեկան շեղումներով, երկար տարիներ նա այրի էր եւ ինչպես երեւում է ամուսնու մահից հետո նա այդպես էլ չի վերկանգնվել։

Այժմ Սվետլանայի մահվան մեջ մեղադրում են շոուին։

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE