Ալլա Պուգաչովային համերգի համար 40 միլիոն ռուբլի են հատկացրել

11:09   3 փետրվարի, 2019

Ալլա Պուգաչովայի հրաժեշտի համերգը, որը նախատեսվում է այս տարվա ապրիլին մեծ սկանդալ է բարձրացրել։ Չէին դադարել տոմսերի անհավանական բարձր գների մասին խոսակցությունները, հայտնի է դարձել, որ այդ միջոցառման անցկացման համար աստղին բյուջեից գումար են տրամադրել։ Պրիմադոննային օգնության է հասել «Ռուսաստանի ուղղաթիռներ» պետական արդյունաբերական ընկերությունը, որի ղեկավարը նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն է։ Ընկերությունը որոշել է հովոնավորչական նպատակով երգչեւհուն 40 միլիոն ռուբլի հատկացնել։

Համացանցում Ալլա Պոըգաչովայի գլխին քննադատությունների տարափ է տեղացել։ Նրանց թվում է նաեւ բլոգեր Լենա Միրոն, որը հետաքրքրվել է, թե նրա որ արժանիքի համար են հսկայական գումարները տրամադրվում։ Չէ որ նա արդեն ճոխության ու հարստության մեջ է ապրում։ Միրոյի խոսքերով, այդ գումարով կարելի է փրկել 40 ծանր հիվանդ երեխաների։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE