Սոբչակը՝ ամուսնու հետ բաժանության եւ Վոլոչկովայի հետ «ընկերության» մասին

12:53   3 փետրվարի, 2019

Քսենիա Սոբչակը ռուսական ալիքի «Էքսքլյուզիվ» հաղորդման ընթացքում անկեղծացել է ընտանիքում առկա խնդիրների մասին։ Նրա խոսքերով Վիտորգանին նա հարգում է եւ նա միշտ կմնա իր համար հարազատ մարդ եւ որդու սիրելի հայրը։ «Մեզ մոտ ընդունված է, եթե տղամարդը դավաճանում է, նշանակում է նա մաչո է։ Իսկ եթե կինն է դավաճանում, ապա նրան ամենավերջին խոսքերով վիրավորում են», - ասել է նա եւ նշել, որ «կինն իրավունք ունի քնել եւ ապրել նրա հետ, ում հետ նա ցանկանում է»։ Ինչ վերաբերում է Բոգոմոլովի հետ հարաբերություններին, որին Վիտորգանը ծեծել է անցած շաբաթ, իսկ այստեղ Սոբչակը հայտարարել է․ «Թող մարդիկ խոսեն ինչ ցանկանում են։ Ես դա հաստատ չեմ մեկնաբանի»։

Քսենիան խոսել է  նաեւ Վոլոչկովայի հետ հարաբերությունների մասին։ «Որտեղ է հիմա Վոլոչկովան։ Նա շպագատ է ցուցադրում Մալդիվներում։ Ես ճիշտ էի, երբ խոսում էի նրա գործունեության մասին։ Նա իմ մտերիմ ընկերուհին է եղել եւ հետո նա Վոլոչկովան սիրավեպ է ունեցել իմ ընկերոջ հետ»։



© NEWS.am STYLE