Մահացել է ռեփեր Դեցլը

11:37   3 փետրվարի, 2019

Մահացել է ռեփեր Կիրիլ Տոլմացկին, որը հանդեն էր գալիս Դեցլ անվամբ։ Այս մասին հայտնում է նրա հայրը, որը գրառում է կատարել իր Instagram-ում։ Ռեփերը 35 տարեկան էր։

Նրա համերգային տնօրենի խոսքերով ռեփերի ինքնզգացողությունը վատացել է փետրվարի 3-ի գիշերը՝ «Պոշ» ակումբում ելույթից հետո։ Նա հանդերձասենյակում կորցրել է գիտակցությունը։ Ժամանած շտապ օգնության բժիշկները հաստատել են նրա մահը։

Բելենեցն ասել է, որ նախնական տեղեկություններով Դեցլը մահացել է սրտի կանգի պատճառով։

Դեցլի առաջին ալբոմը, որը կոչվում է «Ո՞վ, դու՞» լոյս է տեսել 2000 թվականին, վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։



© NEWS.am STYLE