Հրապարակվել է Դեցլի մահվանից մի քանի ժամ առաջ արված տեսանյութը

13:37   3 փետրվարի, 2019

Այսօր հայտնի դարձավ, ով 35 տարեկան հասակում մահացել է ռեփեր Դեցլը» Ինչպես հայտնել է նրա համերգային տնօրեն Պավել Բելենեցը, նա մահացել է սրտի կանգից։ Նախորդ օրը Դեցլը ելույթ է ունեցել Posh ռեստորանում։ Համերգից հետո, հանդերձասենյակում վատացել է նրա ինքնազգացողույունը եւ նա տեղում մահացել է։

Չարաբաստիկ երեկոյի հյուրերից մեկը հասցրել է նկարահանել ռեփերի մասնակցությամբ վերջին տեսանյութը։ Այս արված է մահվանից մի քանի ժամ առաջ։ Հոլովակում նա կատարում է իր հայտնի հիթերից մեկը՝ «Երեկույթ Դեցլի տանը»։

Տոլմացկին հասցրել է թողարկել 8 ալբոմ։ Նրա ամենահայտնի հիթերն են՝ «Արցունքներ», «Նամակ», «Քեզ համար»։

Տեսանյութը՝ 360 հեռուստաընկերության



© NEWS.am STYLE