Երկրորդ երեխա․ Քայլի Ջենները նյարդայնացնում է հետեւորդներին

14:34   3 փետրվարի, 2019

Քայլի Ջենները շարունակում է երկրորդ երեխայի մասին լուրերով նյարդայնացնել երկրպագուներին։

Ահա եվ վերջին լուսանկարում, որում նա իր բոյֆրենդ՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ է մեկնաբանված է հետեւյալ կերպ․ «Երեխա #2»։

Լուսանկարում նա գրկել է Թրեւիսին, իսկ օգտատերերն ակտիվ հետաքրքրվում են, արդյոք նա հղի չէ։ Մինչ ռեալիթի շոուի աստղ եւ մինչեւ 30 տարեկանների շրջանում ամենահարուստ մոդելը հավաստիացնում է, որ ընտանիքում համալրում չի սպասվում։ Սակայն, երկրպագուները չեն հանձնվում եւ նրանից լավ նորությունների են սպասում։

Ի դեպ, ոմանք ենթադրել են, որ երեխայի մասին լուրեր շրջանառելով նա փորձում է ապացուցել, որ առավել հայտնի է, քան այն սկանդալային ձուն, որը գերազանցել էր Instagram –ում Քայլիի գրանցած ռեկորդը։



© NEWS.am STYLE