Վառ կարմիր զգեստ եւ բարձրակրունկներ․ Դիանա Գրիգորյանը տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել

16:36   3 փետրվարի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:



Այս անգամ դերասանուհի-սցենարիստը իր էջի stories հավելվածում, որում ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, հրապարակել է արխիվային լուսանկար, որում, կրում է վառ կարմիր, կարճ զգեստ եւ բարձրակրունկներ։ Դիանան գեղեցիկ լուսանկարին կից գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում որդու հետ լուսանկար էր հրապարակել, որում որդին ջերմ գրկել էր Դիանային։ Սիրով լի այս լուսանկարին կից Դիանա Գրիգորյանն անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Իմ որդին իմ ուժն է»։



© NEWS.am STYLE