Պարուհի VARDA-ն նշանվել է

15:47   3 փետրվարի, 2019

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն, ով այս օրերին հանգստի է մեկնել Թաիլանդ, երկրպագուներին պարբերաբար ուրախացնում է գրավիչ կերպարներով։

Այսօր պարուհին որոշել է պատասխանել իր հետեւորդների հարցերին, որոնք տեղադրել է իր Instagram-ի stories բաժնում։  Այն հարցին, թե արդյոք սիրելին արդեն ամուսնության առաջրկություն արել է, VARDA-ն պատասխանել է․ «Այո, ես նշանված եմ»։

Իսկ ահա ընտրյալի ազգությանը վերաբերող հարցին պարուհին խորհրդավոր պատասխան է տվել․ «Հայ չէ, սակայն դա հաստատ չէ»։

Պարուհին ավելի վաղ մարզասրահում արված տեսանյութ էր հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես է մարզվում։ «Ես այն մարդկանցից եմ, ովքեր տունը մարքում են աշխատակցի գալուց առաջ, նրանցից, ովքեր նիհարում են ֆիթնես-տուրից առաջ»,- տեսանյութը մակագրել էր պարուհին։



© NEWS.am STYLE