Մերկ, սակայն ոչ գռեհիկ․ Իրինա Շեյքը՝ ներքնազգեստով

19:18   3 փետրվարի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը շարունակում է զարմացնել եւ միեւնույն ժամանակ ուրախացնել իր երկրպագուներին։ Այս անգամ մոդելն իր Instagram-ում համարձակ ու անկեղծ կադր է տեղադրել, որում նա ներկայացել է կիսամերկ։ Շեյքը ներքնազգեստով է՝ մեջքով կանգնած դեպի տեսախցիկը։

Մոդելի 11,4 միլիոն հետեւորդները հիացել են նրա անթերի կազմվածքով։

Օրերս մոդելը երկրպագուներին ուրախացրել էր նոր աշխատանքով՝ Շեյքը զարդարել է ֆրանսիական Numero ամսագրի շապիկը։ Ֆոտոշարքի մի քանի լուսանկար մոդելը հրապարակել էր իր Instagram-ի էջում։

Գեղեցկուհին ներկայացել էր գրավիչ կերպարներում։ Նա կարճ մազերով է։ Լուսանկարների հեղինակը Պիտեր Լինդբերգն է:



© NEWS.am STYLE