Ամալ Քլունին վերցրել է երեխաներին եւ հեռացել

22:09   3 փետրվարի, 2019

Քլունին կարող է կրկնել իր գործընկերոջ՝ Բրեդ Փիթի ճակատագիրը, որը մնաց առանց կնոջ եւ սիրելի երեխաների։ Նրա կինը՝ 40-ամյա Ամալ Քլունին չի կարողացել հաշտվել աստղային ամուսնու խրախճանքներով լի կյանքի հետ։ Երկու շաբաթ առաջ նա վերցրել է երեխաներին եւ հեռացել ամուսնուց։

Զույգի ընկերները խոստովանում են, որ դերասանը շատ վատ վիճակում է գտնվում եւ կնոջից հանդիպում է աղերսում,  սակայն չի կարողանում նրա տուն մտնել։ Radar Online-ի տեղեկություններով Քլունին արդեն ավելի քան կես տարի չի տեսել որդուն՝ Ալեքսանդրին եւ դստերը՝ Էլլային։ Այսինքն նրանց միասին հայտնվելը հանրության առջեւ կրում էր միայն պաշտոնական բնույթ։ Իրավիճակը բարդացրել է Ամալի պրոֆեսիոնալ իրավաբան լինելու փաստը։ Զույգի շրջապատում վստահ են, որ Ամալը պատասխանատու է իր արարքների համար եւ պատրաստվում է։

Հիշեցնենք, որ ժամանակին Ջորջ Քլունին հարաբերությունների մեջ է եղել հոլիվուդյան շատ աստղերի հետ։ Ինչ վերաբերում է Ամալին նրա ամուսնությունը դարձավ առաջինը։ Մինչ ապագա ամուսնուն հանդիպելը նա զբաղված էր կարիերայով։ Ժամանակին Ամալը ճանաչվել է երկրագնդի ամենաոճային եւ ամենահմայիչ փաստաբանը։



© NEWS.am STYLE