Ջիգանի կինը կտրուկ փոխել է սանրվածքը

23:33   3 փետրվարի, 2019

Օքսանա Սամոյլովան Instagram-ի ակտիվ օգտատեր է։ Աստղային ընտանիքին հետեւում է մոտավորապես ութ միլիոն մարդ։ Ով չգիտի ասենք, որ դեկտեմբերին տուն գնելուց հետո ռեփերը կնոջն առաջարկել է դուստրերի հետ մեկնել Մայամի, իսկ մինչ նրանք հանգստանում էին առանձնատանը զբաղված էին դիզայնով։

Սամոյլովան բողոքում էր, որ կարոտել է հայրենիքը, սակայն միեւնույն ժամանակ միկրոբլոգի իր էջում հրապարակում էր հիանալի արեւայրուքով լուսանկարներ։

Իսկ այսօր նա արդեն լուսանկար է տեղադրել Մոսկվայից, որտեղ նա վարդագույն վարսերով է։ Հետեւորդները զարմացել են՝ տեսնելով նրա կատարած կտրուկ փոփոխությունը։

«Ռիսկովը», - մակագրել է լուսանկարը Օքսանան։

Երկրպագուները սկսել են քննարկել, թե իսկապես նա դիմել է այդ քայլին, թե դա կեղծամ է։ Մեծամասնության կարծիքով հայտնի կատարողի կինը կեղծամ է կրում։



© NEWS.am STYLE