Քարդաշյան քույրերի հայ վիզաժիստը թոփլես մասնակցել է տրանսգենդեր աստղի ծննդյան տոնին

10:04   4 փետրվարի, 2019

Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրշու Աճեմյանը ուրախացել է ծննդյան երեկույթի ընթացքում: Նրան հրավիրել է հայտնի տրանսգենդեր բլոգեր Նիկիտա Դրագունը:

Վերջինս վարում է Instagram-ի էջը, պարբերաբար հրապարակում իր լուսանկարները տարբեր կերպարներում, գովազդում կոսմետիկա եւ հագուստ: Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով, ինչը նշանակում է, որ հյուրերը եւս պետք է համապատասխանեն դրան:

Ետ չմնալով նրանից` Հրուշ Աճեմյանը բավականին սեքսուալ կերպար է ընտրել. նա կոստյումը կրում էր մերկ մարմնին։ Աճեմյանը կուրծքը ծածկել էր Chanel ապրանքանիշի արտադրանքոց։ Կերպարն ամբողջացնում էին նույն երանգի գլխարկը եւ Chanel նորաձեւության տան լոգոտիպի տեսքով ականջօղերը։

Աճեմյանը տեսանյութ է հրապարակել, որն ամենայն հավանականությամբ, արվել է երեկո հասնելու ընթավքում։ Հոլովակում հնչում է ռեփեր 50cent-ի «P.I.M.P.» կատարումը։ Մեկնաբանություններում վիզաժիստը մեջբերել է երգը, որում բազմաթիվ անպարկեշտ արտահայտություններ կան։

View this post on Instagram

A post shared by Hrush Achemyan (@styledbyhrush) on

Վիզաժիստի հայ երկրպագուները նրան կոչ են արել ավելի համեստ լինել եւ «ծածկվել», իսկ մյուսները գովել են նրա համարձակ կերպարը։



© NEWS.am STYLE